Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հիմա հարկային դաշտու՞մ են, թե՞ դրանից դուրս

Հիմա հարկային դաշտու՞մ են,  թե՞ դրանից դուրս
14.09.2018 | 00:10

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը այս 5 ամսվա ընթացքում կարողացե՞լ է իր ոլորտում լուրջ, բեկումնային քայլ անել, մթնոլորտ փոխել։ Հարցին ի պատասխան նախարարը սկսեց թվարկել, թե ինչ նախաձեռնություններ են եղել այս ամիսներին: Սակայն նախաձեռնությունն այլ բան է, կոնկրետ քայլերը՝ այլ: Լավ, իսկ ի՞նչ մթնոլորտ է մշակույթում: Մակուցը վստահեցրեց, որ միանշանակ մթնոլորտը փոխվել է, քանի որ մշակույթի գործիչների ձայնը լսելի է:


Իսկ ի՞նչ կասի ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանի այն հայտարարության մասին, որ մշակույթի ոլորտում ավանդաբար ձևավորվել է հարկեր չվճարելու մշակույթ: Խոսքը երգիչ-երգչուհիների հարկային ոլորտում չաշխատելու մասին է, ինչը պետք է շտկվի, և ներկայացվեն տարեկան եկամուտների մասին հայտարարագրեր: Պարզվեց այս առնչությամբ ոչ մի կարծիք չունի ոլորտի ղեկավարը, քանի որ այդ մասին որևէ նախագիծ չկա: «Իրականում բոլորս էլ աշխատում ենք հարկային դաշտում, չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել ՊԵԿ ղեկավարը: Ես որքան գիտեմ` բոլորն էլ հարկային դաշտում աշխատում են»,- ասաց Լիլիթ Մակունցը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ